Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Նա նշել է, որ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները լավ են ընթանում։
«Իմ պայմանագրի շուրջ բանակցությունները լավ են ընթանում. Մենք ժամանակ ունենք, և ամեն ինչ ավելի քան հաջող է»,- Նոյերին մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նոյերը պատրաստ է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը։ Դարպասապահի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: