Պրեմիեր լիգայի ակումբները՝ «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» ցանկանում են ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուին գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երեք թոփ-ակումբներն էլ կփորձեն ուժեղացնել իրենց հարձակման գիծը, իսկ Նկունկուն կլինի գնման տարբերակներից մեկը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Քրիստոֆեր Նկունկուն անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։