Դորտմունդի «Բորուսիան» 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, 20-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի Էրլինգ Հոլանդին, որն ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Դորտմունդից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զալցբուրգը» 35 մլն եվրո է պահանջում Ադեյեմիի հետ, իսկ «Բորուսիան», իր հերթին, պատրաստ է նրա համար 30 մլն եվրո վճարել՝ գումարած բոնուսները, ինչպես նաև տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։
Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում 41 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։