«Բայերի» եզրային հարձակվող Մուսա Դիաբին հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրանում: Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Գերմանական ակումբը հայտնել է, որ կնստի բանակցությունների սեղանի շուրջ, երբ լսի 50 միլիոն եվրոյի առաջարկ։ Ավելի ցածր գնով ակումբը չի պատրաստվում բաց թողնել խաղացողին:
Դիաբին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկն է։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում նա դարձել է 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։