Մյունխենի «Բավարիայի» ղեկավարները կողմնորոշվել են ամառվա գլխավոր տրանսֆերային թիրախի հարցում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրո Ալմեյդան, գերմանական գրանդը ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» առաջատար Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ անձամբ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն է ցանկանում իրականացնել գործարքը, քանի որ ֆուտբոլիստի հետ աշխատել է «Լայպցիգում»։ Ընթացիկ մրցաշրջանում Նկունկուն մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։