Իսպանական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով և պատրաստ է նրան 2 կամ 3 տարվա պայմանագիր առաջարկել՝ այն երկարաձգելու հնարավորությամբ:
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա լեհ ֆուտբոլիստը շարունակում է առաջնային տարբերակ մնալ՝ չնայած երկու ակումբների հայտարարություններին: «Բավարիան» ցանկանում է պահել ֆուտբոլիստին, ինչի մասին հայտնել է նրա գործակալին:
Գերմանական ակումբի և Լևանդովսկու միջև գործող պայմանագիրը նախատեսված է հաջորդ մրցաշրջանի վերջում: