Ապրիլի 29-ից մայիսի 1-ը 10-րդ անգամ կայացել է ավանդույթ դարձած Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը։ Մրցմանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերը:
Մրցաշարին մասնակցում են միայն ուժեղագույն մարզիկները: Մրցել են 10մ /4․5մմ/ հեռավորությունից հետևյալ զինատեսակներից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ։ Մրցմանը տարիքային սահմանափակում չկար։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացել են դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։ Պարգևատրվել են նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները։ Հանձնաժողովի որոշմամբ ընտրվել է մրցման ուժեղագույն մարզիկ՝ Հովհաննես Մարգարյանը, ով ՀՀՖ նախագահի կողմից ստացել է հավաստագիր և դրամական պարգև։
2022թ.-ի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած մարզիկները, Էլմիրա Կարապետյանը և նրանց անձնական մարզիչները ՀՀՖ նախագահի կողմից արժանացել են նվերների, իսկ ԿԳՆ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի կողմից՝ դրամական պարգև:
ՀԱՈԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի 90-ամյա հուշամեդալ է շնորհել ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանին:
Ստորև ներկայացված են մրցման արդյունքները՝
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝ Նարեկ Դեմիրխանյան/անձնական մարզիչ՝Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Հայկ Բաբայան
3-րդ՝ Վրեժ Թորոսյան
Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Միլենա Պողոսյան /անձնական մարզիչ՝Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Մարիամ Միքայելյան
3-րդ՝ Ալլա Պողոսյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան /անձնական մարզիչ՝Արմեն Սիմոնյան/
2-րդ՝ Նորայր Առաքելյան
3-րդ՝ Զավեն Իգիթյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան /անձնական մարզիչ՝Արմեն Ավագյան/
2-րդ՝ Նարե Գաբրիելյան
3-րդ՝ Քնքուշ Գասպարյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝Էդվարդ Ղարիբյան /
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Տիգրան Մանուկյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան /անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան/
2-րդ՝ Արուսյակ Գրիգորյան
3-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդիկ
1-ին տեղ՝Հովհաննես Մարգարյան
/անձնական մարզիչ՝Էդվարդ Ղարիբյան /
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանայք
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
3-րդ՝ Գոհար Հարությունյան