Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողված տեղափոխության մասին և նշել, որ ժամանակն է, որ գերմանական ակումբը փոխարինող փնտրի 21-ամյա հարձակվողին։
«Մենք փոխհատուցման կետ ենք գրել Էրլինգ Հոլանդի պայմանագրում, հակառակ դեպքում նա կգնար «Մանչեսթեր Յունայթեդ»:
Նա պետք է որոշում կայացնի և, ի վերջո, նա դա կանի: Բայց ես վստահ եմ, որ մենք նոր Հոլանդ կգտնենք: Մեզ նոր Հոլանդ է պետք»,- ասել է Վատցկեն Talk-ին:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» 27 խաղում դարձել է 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։