«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա թիմից։
Այս մասին հայտնել է ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։
«Վաճառե՞լ Լևանդովսկուն, եթե «Բարսելոնան» առաջարկի 40-50 միլիոն եվրո․․․ Ո՛չ։
Նա կմնա՞ թիմում․․․ Այո՛, նա պայմանագիր ունի մինչև 2023 թվականը»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky90-ը։
Այս մրցաշրջանում 33-ամյա լեհ ֆուտբոլիստը անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: