Ապրիլի 23-ին «Բավարիան» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (3:1) և առաջնության ավարտից 3 տուր առաջ նվաճեց չեմպիոնությունը, որը մյունխենյան ակումբի համար դարձավ 10-րդ անընդմեջը։
Մյունխենյան ակումբի վինգեր Քինգսլի Կոմանը խաղում է «կարմիրների» կազմում 2015/16 մրցաշրջանից․ «Բավարիայի» կազմում սա նրա 7-րդ տիտղոսն է։
Մինչ այդ նա երկու անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, իսկ ավելի վաղ՝ երկու անգամ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։
Իր 11-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Կոմանը յուրաքանչյուր մրցաշրջանում դարձել է չեմպիոն ընդհանուր 11 անգամ։