«Բավարիան» սահմանեց թոփ-5 լիգաների նոր ռեկորդ՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն 10-րդ անգամ անընդմեջ։
Մյունխենյան ակումբը անընդմեջ տիտղոսների քանակով գերազանցել է «Յուվենտուսի» նվաճումը։ Թուրինցիները 9 անգամ անընդմեջ հաղթել են Ա Սերիայում։
Ֆրանսիայում «Լիոնն» ունի ամենաերկար շարքը՝ 7 անընդմեջ հաղթանակ տանելով լիգայում: Իսպանիայում ռեկորդը պատկանում է Մադրիդի «Ռեալին»՝ 5 անընդմեջ տիտղոս։
Անգլիայում 4 թիմերի է հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել տիտղոսը․ այսպիսի ցուցանիշ գրանցել են «Մանչեսթեր Յունայթեդը» (երկու անգամ), «Լիվերպուլը», «Արսենալը» և «Հադերսֆիլդը»։ 1992 թվականից Պրեմիեր լիգայի շրջանակում 3 անընդմեջ հաղթանակ է տարել միայն «Մանչեսթեր Յունայթեդը»։