«Բավարիան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը հարձակվող Թոմաս Մյուլերի հետ։ Այս տեղեկությունը հայտնում է ինսայդեր լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ Մյուլլերի նոր աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչեւ 2024 թվականի կեսերը։ Գործարքի բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում:
Մյուլերը «Բավարիայի» սան է և իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անց է կացնում մյունխենյան ակումբում։
























































