Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։
Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։
Այս հավաքը Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի համար նախավերջինն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին