«Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանը խոսել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունների մասին։
«Չեմ կարծում, թե մենք ճիշտ կվարվեինք, որ Հոլանդի նման երիտասարդ տաղանդին չպահեինք մեր ուշադրության կենտրոնում։ Նա ապագայի համար իդեալական տարբերակ կարող է լինել։
Խնդիրը կայանում է նրանում, որ Հոլանդի ներկայիս ակումբի առաջ քաշած ֆինանսական պայմանները մեր պատկերացումներից դուրս են»,- Կանի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այն ակումբը որը կցանկանա ձեռք բերել նորվեգացու տրանսֆերը, ստիպված կլինի ծախսել 300 միլիոն եվրո՝ ներառյալ գործընթացի բոլոր ծախսերը և բոնուսները։