Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցավ հերթական խաղային օրը։
Սթենլիի գործող գավաթակիր «Տամպան» 7-4 հաշվով հաղթեց «Վիննիպեգին»։ Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուս հարձակվող Նիկիտա Կուչերովը։
«Էդմոնտոնը» չորս անպատասխան տափօղակ ուղարկեց «Վեգասի» դարպասը։ Զարմանալիորեն այս անգամ արդյունավետ գործողություններով աչքի չընկան Քոնոր Մաքդևիդը և Լեոն Դրայզայթլը։
«Տորոնտոն» հյուրընկալվելիս օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց «Օտտավային»։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Մարկ Ջիորդանոն։
«Կոլորադոն» 7-4 հաշվով հաղթեց «Կարոլինային», «Կալգարին» 9-1 հաշվով ջախջախեց «Արիզոնային»։ «Վաշինգթոնը» արտագնա խաղում 8-4 հաշվով առավելության հասավ «Մոնրեալի» նկատմամբ։ Ալեքսանդր Օվեչկինը դարձավ մեկ գոլի հեղինակ։
Մնացած խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Բաֆալո» — «Ֆիլադելֆիա» 4-3
«Դալլաս» — «Սան Խոսե» 2-1
«Սիեթլ» — «Նյու Ջերսի» 4-3, բուլիտներով