«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մոտալուտ հեռանալու մասին տեղեկությունը. Մարզչի խոսքով՝ լեհ հարձակվողը նվիրվածություն է ցուցաբերում «Բավարիային»։ Հաջորդ մրցաշրջանում Նագելսմանը հույսը դնում է նրա վրա։
«Ես երբեք չեմ տեսել այն էմոցիան, որ նա ցանկանում է հեռանալ: Նման տպավորություններ չկան։ Նա ինձ հետ խոսում է մարտավարության մասին։ Նման խոսակցություններից միշտ տպավորություն է ստեղծվում, որ նա չափազանց հետաքրքրված է «Բավարիայում» մնալով։
Միևնույն ժամանակ, միանգամայն նորմալ է մտածել ապագայի մասին։ Հատկապես, երբ այսքան ժամանակ ակումբում ես: Բնականաբար, ցանկանում եմ նրան պահել իմ թիմում։ Հուսով եմ՝ շուտով կքննարկենք ապագան»,- նշում է մարզիչը։
Լևանդովսկու գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է։ Ակումբը, իբր, 100 միլիոն եվրո է հատկացրել խաղացողին գնելու համար՝ ներառյալ աշխատավարձի ծախսերը և գործակալներին վճարումները։