Մեկնարկել է 2022 թվականի գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է խոստումնալիք գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը։
Դանիլիանցն արդեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում է և պատրաստվում է մրցաշարին։
Այսօր արդեն Տալլինի ժամանակով 13։06-ին կսկսի տղամարդկանց կարճ ծրագիրը։ Սեմյոն Դանիլիանցը ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։