«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը կցանկանար, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա կատալոնական թիմ։
«Մեսսին կարող է վերադառնալ թիմ: Ինչո՞ւ ոչ: Նա ոչ մի տեղ ավելի լավը չի լինի, քան «Բարսելոնայում»: Նա հեռացավ և փորձեց այն ինչ ուզում է, բայց ժամանակն է վերադառնալ տուն»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք, Մեսսին նախորդ տարի ՊՍԺ տեղափոխվեց կատալոնյան թիմից: