Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
Այդ խաղում մյունխենյան ակումբի հարձակվող Թոմաս Մյուլլերը դարձել է պատմական նվաճման հեղինակ։ Մյուլլերի համար այս հաղթանակը 300-րդն էր Բունդեսլիգայում։
Հարձակվողը ոչ դարպասապահի դիրքում հանդես եկող առաջին ֆուտբոլիստն է մրցաշարի պատմության մեջ, որը գրանցել է նման ցուցանիշ։ Մյուլլերից ավելի շատ հաղթանակ տարել են երկու դարպասապահներ՝ Մանուել Նոյերը (313 խաղ) և Օլիվեր Կանը (310 խաղ)։