Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը դուբլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Շտուտգարտի» դեմ խաղում (2-0):
25-ամյա գերմանացին խաղադաշտ դուրս եկավ 6-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ջովանի Ռեյնային, իսկ 6 րոպե անց բացեց հանդիպման հաշիվը։ Այսպիսով, Բրանդտը Բունդեսլիգայի ռեկորդ սահմանեց՝ խփելով մրցաշարի պատմության մեջ ամենավաղ գոլը փոխարինման դուրս գալուց հետո, հայտնում է Opta Sports-ը: