Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) սպորտային դատարանը մերժել է «Ֆրայբուրգի»՝ Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղի արդյունքի վերաբերյալ բողոքարկումը։
Խաղի ընթացքում մոտ 20 վայրկյան «Բավարիայի» կողմից դաշտում եղել է 12 խաղացող։ Հանդիպումն ավարտվել է մյունխենցիների՝ 4-1 հաշվով հաղթանակով։
«Բավարիայի» կազմում 12 ֆուտբոլիստ է դաշտ դուրս եկել 85-րդ րոպեի կրկնակի փոխարինման արդյունքում․ Կինգսլի Կոմանը չի հասկացել, որ իրեն ուզում են փոխարինել, քանի որ լուսատախտակին իր համարը չի երևացել։
DFB սպորտային դատարանը հրապարակել է որոշումը համաձայն որի՝ Գերմանիայի չեմպիոնը պատասխանատվություն չի կրում 12-րդ խաղացողի՝ դաշտում հայտնվելու համար, դա եղել է մրցավարների սխալը, այդ պատճառով խաղի արդյունքը մնում է ուժի մեջ։