Լրագրող Քրիստիան Ֆալկը նշել է, թե ով է հորդորել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հեռանալ Մյունխենի «Բավարիայից»։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին հարձակվողին խորհուրդ է տվել փոխել ակումբային գրանցումը։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին պահել թիմում, սակայն առաջարկում է մեկ տարվա թարմացված պայմանագիր։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Լևանդովսկին դարձել է 31 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ Ռոբերտի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։