«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ՉԼ 1/4 եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին խաղի սպասելիքներից։
«Ուզում եմ մեր տնային ստադիոնում յուրահատուկ ու բացառիկ պահեր ապրել։ Մենք բոլորս պիտի մեր հնարավորություններն օգտագործենք։ Մենք հարգում ենք «Բավարիային» ու կփորձենք մեր բոլոր ուժեղ կողմերը ցույց տալ։
Մենք մրցակցին հաղթելու և պատասխան խաղից առաջ առավելություն ստանալու հնարավորություն ունենք։ Կպայքարենք՝ մտապահելով, որ «Բավարիան» ֆավորիտն է։ Այն մեծ թիմ է»,- Էմերիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև խաղը կկայանա ապրիլի 6-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
























































