Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 4-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։
Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ դարձան Լեոն Գորեցկան, Սերժ Գնաբրին, Կինգսլի Կոմանը և Մարսել Սաբիտցերը։ Տանտերերի միակ գոլի հեղինակը դարձավ Նիլս Պետերսենը։
«Բավարիան» վաստակեց 66 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ֆրայբուրգը» 45 միավորով 5-րդ տեղում է։
























































