Մարտի 29-ին միջազգային ընկերական հանդիպումների շրջանակում հանդիպել են Նիդեռլանդների և Գերմանիայի հավաքականները։ Հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով 22:45-ին, առաջին խաղակեսից հետո գերմանացիները հաղթում են 1-0 հաշվով:
Առաջին խաղակեսին ավելացված րոպեներին Գերմանիայի հավաքականի կազմում աչքի ընկավ Թոմաս Մյուլերը։
Մյուլերի համար գոլը 43-րդն էր Գերմանիայի հավաքականի կազմում։ Նա այս ցուցանիշով առաջ անցավ Միխայել Բալակից (42) և հավասարվեց Ուվե Զելլերին, ում հետ այժմ կիսում է ութերորդ տեղը Բունդեսթիմի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։
Մյուլերի հաջորդ նպատակը Կարլ-Հայնց Ռումենիգեի ցուցանիշն է (45 գոլ): 71 գոլով ռեկորդակիրը Միրոսլավ Կլոզեն է։
























































