Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին չի կարողանում համաձայնության գալ գերմանական ակումբի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է Kicker-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերն արդեն մի քանի ամիս է՝ բանակցություններ են վարում, բայց չեն կարողանում դրական արդյունքի հասնել: «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է վաճառել ֆուտբոլիստին, եթե այդպես էլ փոխհամաձայնության չգան: Հաղորդվում է, որ Գնաբրին ցանկանում է տարեկան մոտ 15 մլն եվրո ստանալ՝ առանց բոնուսների:
Հիշեցնենք՝ Գնաբրին «Բավարիա» է տեղափոխվել «Վերդերից» 2017 թվականին, ինչից հետո մեկ տարի վարձակալության հիմունքներով անցկացրել է «Հոֆենհայում»: Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
























































