«Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը պատմել է, թե ինչն է իրեն դրդել հեռանալ ՊՍԺ-ից 2014 թվականին։
«Խոսքը փողի մասին չէր: Ես ցանկանում էի ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց ՊՍԺ-ում նման հնարավորություն չկար։ Ես խնդրեցի, որ ինձ վարձակալությամբ ուղարկեն, սակայն փարիզեցիների ղեկավարությունը մերժեց, իսկ դրանից հետո ես որոշեցի հեռանալ։ ՊՍԺ-ում իրավիճակի բարդությունն այն է, որ նրանք ցանկանում են ակնթարթային արդյունք: Իսկ երիտասարդ ֆուտբոլիստներ զարգացնելով՝ արագ արդյունք չես ստանա։ Պետք է սպասել երեք-չորս տարի։ Միգուցե նրանք պարզապես համբերություն չունեն»,- Կոմանի խոսքերն է մեջբերում Canal+-ը։
Հիշեցնենք, որ 2014 թվականին Կոմանը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ մեկ տարի անց նրան վարձակալեց «Բավարիան»։