«Քլիվլենդ Կավալերսի» հարձակվող Կևին Լավը արձագանքել է կանոնավոր առաջնության խաղի ժամանակ իր վրայով «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի դանկին։
«Չեմ շփվի իմ ընկեր Լեբրոնի հետ առնվազն հաջորդ 48 ժամվա ընթացքում»,- գրել է Լավը սոցցանցում։
Հիշեցնենք, որ այսօր հյուրընկալվելիս «Լեյքերսն» ավելի ուժեղ գտնվեց Քլիվլենդ Կավալիերսից (131:120): «Լեյքերսի» հաղթանակի մեջ ամենամեծ ներդրումն ունեցան հարձակվող Լեբրոն Ջեյմսը, որը գրանցեց 38 միավոր, 11 անդրադարձ և 12 փոխանցում, և խաղարկող Ռասել Ուեստբրուկը, որը դաբլ-դաբլ գրանցեց` 20 միավոր, 4 անդրադարձ և 11 փոխանցում.
«Լեյքերսը» (31-41) 9-րդն է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Քլիվլենդը» (41-31) 6-րդն է Արևելքում: