Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Ունիոնին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ աչքի ընկավ Կոմանը։ 25-րդ րոպեին Նյանզուն կրկնապատկեց հաշիվը։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցած Լևանդովսկին այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
Եվս մեկ գոլ մյունխենցիները խփեցին երկրորդ կեսի սկզբնամասում․ 47-րդ րոպեին Լևանդովսկին դուբլ ձևակերպեց։
Այս խաղից հետո «Բավարիան» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ունիոնը» 38 միավորով՝ 8-րդն է։