Բունդեսլիգայի 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Մայնցին» ու կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ կորզել նրանից։
Հանդիպման առաջին և միակ գոլը խփվեց խաղավարտից ընդամենը 3 րոպե առաջ․ Ռեյնայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աքսել Վիտցելը։
Այս խաղից հետո դորտմունդցիները 56 միավորով 2-րդն են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում․ նրանք առաջատար Մյունխենի «Բավարիայից» հետ են մնում 4 միավորով։ «Մայնցը» 34 միավորով 10-րդն է։
























































