«Վիլյառեալի» կիսապաշտպան Յերեմի Պինոն ամռանը կարող է հայտնվել ավելի բարձրակարգ թիմում, հայտնում է El Desmarque-ը:
Աղբյուրի համաձայն, 19-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և «Արսենալը»:
«Դեղին սուզանավն» իր խաղացողի համար պահանջում է 80 միլիոն եվրո․ այսքան է նշված նրա պայմանագրում որպես փոխհատուցման գումար։
Այս մրցաշրջանում Պինոն «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։