Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլը վերջակետ է դրել հարձակվող Խուլիան Ալվարեսի ապագայի շուրջ պտտվող լուրերին՝ հայտարարելով, որ արգենտինացին այս ամռանը հաստատ չի հեռանա ակումբից։
Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Սակայն մադրիդյան ակումբի ղեկավարությունը կտրականապես բացառում է տրանսֆերի հնարավորությունը։
Հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցի էջում մեջբերել է Խիլի խոսքերը.
«Իմ դիրքորոշումը հստակ է, ակումբի դիրքորոշումը՝ ևս։ Մենք դա արդեն տեղեկացրել ենք խաղացողին, նրա ներկայացուցիչներին և «Բարսելոնայի» նախագահին»։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» Խուլիան Ալվարեսին ձեռք էր բերել նախորդ ամռանը անգլիական «Մանչեսթեր Սիթիից»՝ տրանսֆերի դիմաց վճարելով 75 միլիոն եվրո։ Ավարտված 2025/2026 մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































