«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է ԱՊԼ 29-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկը։
«Ռոնալդուն այսօր ողջ թիմի մասնիկն էր, նա օգնում էր, երբ պետք է պաշտպանվեինք։ Սա լավագույն ելույթն էր ոչ միայն նրա, այլև ողջ թիմի համար։
Չէի սպասում, որ 3 գոլ կխփի, բայց մտածում էի, որ մեկը կխփի։ Ահա թե ինչու որոշեցի նրան մեկնարկային կազմում դուրս բերել։ Նա այնքան լավ էր մարզվել հինգշաբթի, որ որոշեցի մեկնարկում դուրս բերել, ոչ թե փոխարինման։ Ուրբաթ օրը մարզումից առաջ խոսել եմ նրա հետ, ասել էր, որ վնասվածքից հետո ցավ չի զգում։
Ռոնալդուն ցույց տվեց, որ դեռ որակներ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» պես ակումբի համար խաղալու համար։ Նա նաև որակներ ունի թիմի մասնիկը լինելու համար, ու եթե ուզում ենք մրցաշրջանի վերջում հաջողության հասնել, սա այն է, ինչ պետք է»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում BBC-ն։