Լեհաստանի առաջնության 25-րդ տուրում «Պոգոնը» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Կրակովիայի» հետ։
Հյուրերը հաշիվը բացեցին ավելացված ժամանակի երկրորդ րոպեին։ Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին տանտերերը կարողացան խփել պատասխան գոլը՝ փրկվելով պարտությունից։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հյուրերի կազմում փոխարինման մտավ երկրորդ կեսի միջնամասում։
«Պոգոնը» վաստակեց 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ երկու միավոր գերազանցելով «Ռակովին»։