ՄԼՍ-ի երրորդ տուրում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Տորոնտոյին»։
Տանտերերի առաջին գոլը 56-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Նոր մեկնարկած մրցաշրջանում Լուկասը երեք խաղում դարձել է չորս գոլի հեղինակ։
«Կոլամբուսը» յոթ միավորով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։