4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ:
Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը, 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային դինամոյական Էրիկ Իսրայելյանը և Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:
Ընդ որում Էրիկ Իսրայելյանը կիսաեզրափակիչում նոկաուտով հաղթել է խորվաթ բռնցքամարտիկին: