«Ռոմայի» հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալական թիմի երկրպագուներին՝ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Վիտեսի» դեմ արտագնա խաղում իրենց ցուցաբերած աջակցության համար․
«Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել։ Նրանք անհավանական էին։ Մենք կպայքարենք մինչև վերջ»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Ռոմայի» մամուլի քարտուղարությունը։
Հիշեցնենք՝ «Ռոման» 1-0 հաշվով հաղթանակ է տարել հոլանդական թիմի դեմ ԿԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին Հռոմում։
🎙️ Mkhitaryan sui tifosi giallorossi: “Posso solo ringraziarli, sono incredibili. Speriamo di lottare insieme fino alla fine”.#VitesseRoma #UECL pic.twitter.com/OAzs7oJVXW
— AS Roma (@OfficialASRoma) March 10, 2022