Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը դուրս եկան եզրափակիչ, երկուսն էլ կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Եզրափակչում կգոտեմարտեն Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանը, իսկ բրոնզի համար կպայքարեն Մուշեց Մկրտչյանն ու 57կգ քաշային կարգում Էդիկ Հարությունյանը, քանի որ նրան հաղթած վրացի ըմբիշը հասել է եզրափակիչ: