ՈւԵՖԱ-ի նախագահը խոսել է ռուսական ֆուտբոլի դեմ պատժամիջոցների մասին։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական թիմերին հեռացրել էին բոլոր միջազգային մրցաշարերից։
— ՈւԵՖԱ-ն Սանկտ Պետերբուրգից տեղափոխեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Ինչպե՞ս եք օգնում Ուկրաինային:
— Մենք սպորտային պատժամիջոցներ ենք կիրառել [Ռուսաստանի նկատմամբ] և ավելի քան մեկ միլիոն եվրո ենք հատկացրել ուկրաինացի երեխաներին և փախստականներին։
— Ինչպիսի՞ն են ՈՒԵՖԱ-ի հարաբերությունները Պուտինի հետ:
— Նախկինում ամեն ինչ կոռեկտ էր, նա լավ էր պատրաստվել հանդիպմանը։ Չեմ կարծում, որ նա ֆուտբոլասեր է, այլ սպորտաձևեր ավելի շատ է սիրում։
—Ճի՞շտ եք համարում ռուս մարզիկներին ու թիմերին մրցաշարերից հեռացնելը։
— Սա ոչ թե քաղաքական, այլ հումանիտար ճգնաժամ է։ Սիրտս ցավում է, որ ստիպված ենք պատժել մարզիկներին՝ նրանք չէին ուզում այս ամենը, իրենք չէին որոշում կայցնում։ Բայց մենք պետք է միասնություն դրսևորենք հանուն խաղաղության,- մեջբերում է Ալեքսանդր Չեֆերինին Corriere della Sera-ն։