«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը հիացած է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղով։
«Ինձ չի հետաքրքրում, որ նա «Ռեալից» է. Ինչպիսի՜ ֆուտբոլիստ․․․ Ինչպիսի՜ ֆուտբոլիստ է Բենզեման։ Ես սիրում եմ այս խաղը»,- գրել է Դանի Ալվեշը Instagram-ի իր սթորիում։
Հիշեցնենք, որ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում (3:1):
Ֆրանսիացու գոլերը մադրիդյան ակումբին եվրագավաթների հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր են պարգևել։ Բացի այդ, Կարիմը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։
























































