«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վիտեսի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Այստեղ հաղթելը հեշտ չէր: Առաջին կեսի վերջնամասում խփած գոլը մեզ թույլ տվեց ավելի լավ պաշտպանվել: Խոտածածկի պատճառով դժվար էր խաղալը, մենք ստիպված էինք հարմարվել: Հաշվի առնելով բազմաթիվ խաղերը՝ մենք չենք կարող միշտ միանման խաղալ: Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր խաղին և մտածենք այն մասին, թե ինչպես մշտապես լավ հանդես գանք»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում La Repubblica-ն:
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է «Ռոմայի» պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան՝ 45+1-րդ րոպեին: Պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Խաղի մեկնարկը 00:00-ին է: