Վալերի Կարպինը կրկին նշանակվեց «Ռոստովի» գլխավոր մարզչի պաշտոնում։
53-ամյա մասնագետը կհամատեղի աշխատանքը «Ռոստովում» և Ռուսաստանի հավաքականում։ Ավելի վաղ Կարպինը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ մինչև 2022 թվականի ավարտը երկարաձգել էր պայմանագրի ժամկետը։
Կարպինը «Ռոստովում» աշխատել է նաև 2017-2021 թվականներին։ Հիշեցնենք, որ ռուսական ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։