1982թ․ աշխարհի չեմպիոն, «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Գրացիանին իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին «Ատալանտայի» հետ խաղում։
«Խաղադաշտում լավագույնը Մխիթարյանն էր․ խաղի արտասովոր ընթերցանությամբ և ուղղահայաց փոխանցումներով, հայ ֆուտբոլիստն ամենավառն էր «Ռոմայի» կազմում։
«Ռոման» չափազանց շատ խնդիրներ ունեցավ վերջին շրջանում՝ վտանգելով չորրորդ տեղը զբաղեցնելու իրական հնարավորությունները: Այս հաղթանակը ստիպում է մեզ այս պահին կառչել ՉԼ-ում հայտնվելու հույսից»,- մեջբերում է Գրացիանիին Retesport-ը։
Ա Սերիայի 28-րդ տուրում «Ռոման» 1-0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 32-րդ րոպեին խփեց Թեմի Աբրահամը։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և, ավելացված ժամանակի 6-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։
























































