«Զենիթի» պաշտպան Դուգլաս Սանտոսը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, կատալոնացիները կարող են օգտվել այն հանգամանքից, որ ՖԻՖԱ-ն թույլ է տվել Ռուսաստանի և Ուկրաինայի արտասահմանցի խաղացողներին խզել պայմանագրերը իրենց ակումբների հետ։
Նշվում է, որ բացի Դուգլաս Սանտոսից, «Բարսելոնայի» սկաուտները դիտում են «Վալենսիայից» Խոսե Լուիս Գայային և «Բենֆիկայից» Ալեխանդրո Գրիմալդոյին:
27-ամյա Սանթոսի պայմանագիրը «Զենիթի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
























































