«Յուվենտուսը» չի կարողանում պայմանավորվել հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Այս մասին հայտնում է Goal-ը։ Իտալական գրանդը ցանկանում է կրճատել Դիբալայի աշխատավարձը, որին կտրականապես դեմ է արգենտինացին։
Պաուլոյի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
Հավելենք, որ Դիբալան այլ ակումբներում աշխատանքի տեղավորվելու տարբերակներ ունի։ Նրա տրասնֆերին հավակնում են «Ինտերը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»: Ինչպես հայտնում է Fichajes-ը, միլանյան ակումբն արդեն առաջարկ է ուղարկել խաղացողին։
























































