«Բարսելոնայի» նախագահը քննադատել է ՈՒԵՖԱ-ին և ակումբ-պետություններին՝ խոսելով Եվրոպայի Սուպերլիգայի մասին։
Սուպեր լիգայի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի հետ դատական վեճի մասին․
«Մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը՝ Եվրամիությունում ազատ մրցակցության իրավունքը պաշտպանելու համար։ Սուպերլիգան կենսունակ է և օրինական. ՈւԵՖԱ-ի կողմից հայցը դեռևս որոշված չէ, բայց այս գործողություններն ապացուցում են, որ մենք իրավացի ենք»:
«Բարսելոնայի»՝ Սուպերլիգա մտնելու պատճառների մասին․
«Մենք պայքարում ենք ակումբ-պետությունների դեմ։ Մենք պետք է խստորեն պահպանենք կանոնները, բայց մենք չենք կարող մրցել նման ակումբների հետ, քանի որ նրանք չեն հետևում դրանց։
Ֆինանսական ֆեյր-փլեյը նույնը չէ եվրոպական լիգաներում: Իսպանիայում դա խիստ է, և դրա պատճառով մենք չենք կարող մրցել կանոնները խախտողների և տպագրական մեքենա ունեցող պետությունների հետ։
ՈՒԵՖԱ-ն շատ ճկուն և շատ մեղմ է եղել այս ակումբ-պետությունների նկատմամբ, ինչը մեզ կասկածի տակ է դնում, քանի որ այդ պետությունները ֆինանսավորում են ՈւԵՖԱ-ին: Սա այնքան էլ լավ չէ, և մենք ցանկանում ենք պայքարել դրա դեմ»,- մեւբերում է Ժոան Լապորտային Mundo Deportivo-ն:
























































