«Շախտյորի» պաշտպան Վիտաոն կարող է հեռանալ ուկրաինական ակումբից՝ ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով։
«Մենք չգիտեինք՝ կկարողանա՞նք արդյոք լքել Ուկրաինան։ Բոլորիս համար բավականին դժվար ժամանակներ են։ Վախենում եմ, որ տղաս, որն ընդամենը երեք ամսական է, կարող է մնալ առանց սնունդի։
ՈւԵՖԱ-ի և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհիվ կարողացանք հեռանալ երկրից։ 22 տարեկանում շատ դժվար է, երբ հայտնվել ենք նման իրավիճակում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Exspress-ը։