Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ընտանիքի ներկայացուցիչ Յան Արգե Ֆյորտոֆտը կարծում է, որ «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» նորվեգացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են:
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ «Ռեալն» առաջ է «Բարսելոնայից»: Կարծում եմ, որ Հոլանդի համար գլխավոր ֆավորիտները Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» են։ Այս պահին մրցակցություն է երկու ակումբների միջև։
Ես հերքում եմ, որ Հոլանդի վերաբերյալ քննարկումներ են եղել։ Առայժմ ոչ մի հանդիպում կամ խոսակցություն չի եղել։ Ոչինչ»,- մեջբերում է Ֆյորտոֆտին ESPN-ը։
Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հաստատել էր նորվեգացի հարձակվողին ձեռք բերելու Մադրիդի «Ռեալի» ցանկությունը։
























































