Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան պատրաստակամություն է հայտնել օգնել Ուկրաինային ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հարցում։
Նա վստահեցրել է, որ Իտալիան պատրաստ է ոչ միայն ընդունել ուկրաինացի փախստականներին, այլև ընդունել ազգային առաջնության հանդիպումները։
«Ես սարսափելիորեն ապրում եմ այս իրադարձությունները, ինչպես բոլոր նրանք, ովքեր հարգում են կյանքն ու արժանապատվությունը: Ֆուտբոլը ցույց է տալիս միասնություն, որը նախկինում չկար: Մենք հետևողական ենք այս իրավիճակում՝ «ՈՉ» ասելով պատերազմին»,- մեջբերում է Գրավինային Corriere della Sera-ը։
Ուկրաինայի առաջնության երկրորդ հատվածի վերսկսման մեկնարկը հետաձգվել է անորոշ ժամանակով։
























































