«Գրանադան» հեռացրել է Ռոբերտ Մորենոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հեռացվել է այն բանից հետո, ինչ «Գրանադան» Լա լիգայի 27-րդ տուրում 1-3 հաշվով պարտվեց «Վալենսիային»։
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Ռուբեն Տոռեկիլյան, որն աշխատում էր «Գրանադայի» երկրորդ թիմի հետ։
«Գրանադան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում է։
























































